00:00:00

Արփինե Հովհաննիսյանը կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին պարզել, թե որտեղից Բաքուն կարող էր ունենալ Bell-412 ուղղաթիռներ

13:58, 23 հունիս 2018

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Թուլսի Հաբարդին, որտեղ իր անհանգստությունն է հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, ըստ որոնց Ադրբեջանում ներկայացվելու են ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ: «Այդ տեղեկությունները բազմաթիվ հարցեր եւ մտահոգություններ են առաջացնում, որը ես կցանկանայի ներկայացնել ձեզ: Իմ անհանգստությունը, մասնավորապես, այն է, թե որտեղից է Ադրբեջանն ստացել այդ ուղղաթիռները եւ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանի ենթակայության տակ»,-ասված է Արփինե Հովհաննիսյանի նամակում: Նա խնդրել է համանախագահներին հետեւել իրավիճակին եւ տեղեկատվություն տալ իրեն հուզող հարցերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախօրեին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակ էր հղել ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի ղեկավարներին՝ կապված ադրբեջանական լրտավամիջոցների տեղեկությունների հետ, ըստ որոնց առաջիկա օրերին զորահանդեսին Ադրբեջանը ներկայացնելու է նաեւ ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր