00:00:00

Լուկաշենկոն շնորհավորել է

13:47, 23 հունիս 2018

Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Անկեղծ շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ: Ձեր անձնական եւ գործնական որակները, ակտիվ պետական գործունեությունն ու վաստակած հեղինակությունը նպաստում են բարեկամ Հայաստանի խաղաղ եւ կայուն զարգացմանը: Խորապես համոզված եմ, որ բելառուսա-հայակական կառուցողական համագործակցությունը հետագայում եւս կամրապնդվի՝ մեր երկրների միջեւ ձեւավորված վստաության ու փոխըմբռման հարաբերությունների շնորհիվ: Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, երջանկություն ու շարունակական հաջողություններ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր