00:00:00

Բակո Սահակյանը նոր նշանակումներ է արել Արցախում

13:05, 23 հունիս 2018

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 23-ին, հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Քարվաճառ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Գագիկ Մարտիրոսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հարութ Մնացականյանին նրա գործունեության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր