00:00:00

Դիրքերում մահացած պայմանագրային զինծառայողը 3 երեխաների հայր էր. ընտանիքն ապրում է փայտե տնակում

11:33, 23 հունիս 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում երեկ՝ հունիսի 22-ին, պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: Տեղեկացանք, որ դիրքերում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը 45 տարեկան էր, 3 երեխաների հայր: Վերջինս Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի բնակիչ էր: Համայնքի ղեկավար Գեւորգ Միսակյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ  Մելքոնյաններն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, տուն չունեն, բնակվում են փայտե տնակում: «2 աղջիկ, 1 տղա ունի, աղջիկներից մեկին մեկ շաբաթ առաջ է ամուսնացրել, տղան էլ դպրոցական է»,- ասաց գյուղապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր