00:00:00

Տարիներ շարունակ ասել են, որ ով բանակում չարաշահում անի, դավաճան է. Արարատ Միրզոյան

22:06, 22 հունիս 2018

Տարիներ շարունակ իշխանությունների կողմից արվող քարոզչությունը, թե բանակը սրբության սրբոց է, ոչ մի գրոշի արժեք չուներ: Այս մասին այսօր` հունիսի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումներին: «Տարիներ շարունակ քարոզչության միջոցով ասվել է, որ բանակը, ԶՈՒ-ն սրբության սրբոց է, ասել են՝ առաջին հերթին անվտանգության խնդիր կա, եւ այստեղ ով որեւէ չարաշահում անի, նա դավաճան է: Այնպիսի պաթոսախառն տեքստեր էին հորդում զանազան պաշտոնյաների կողմից, որ ասում էինք՝ այս մարդիկ կարող են ամեն ինչ անել, բայց ոչ բանակիեւ պաշտպանության ոլորտում: Եվ մենք էլ, որ քննադատում էինք, ասում, որ խնդիր կա, մատուցվում էինք իբր պակաս հայրենասերներ: Երբ մեզ ասում էին ազգ-բանակ, ասում էինք՝ դա ի՞նչ է, չկա այդպիսի գրված հայեցակարգ, կան ինչ-որ հարցազրույցներ, ամեն մեկն իր տեսակետն ունի, ասում էին` մի խոսեք այդ բաների մասին, դուք ջուր եք լցնում թշնամու ջրաղացին:  Եվ ահա գալիս, հասնում ենք ճշմարտության պահին, եւ իրենց քարոզչությունը գրոշի արժեք չուներ»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ գողությունը գողություն է, լինի դա բանակից, թե մեկ այլ ոլորտից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր