00:00:00

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բուլղարիայի ռազմական կցորդին

18:35, 22 հունիս 2018

Հունիսի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Փոխգնդապետ Կոմիտովը գեներալ-մայոր Դավթյանին է փոխանցել Բուլղարիայի զինված ուժերի հրամանատարության շնորհավորանքները և լավագույն մաղթանքները զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր