00:00:00

Ոստիկանապետի գործողություններն ու «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադրի անհանգստությունը

22:03, 22 հունիս 2018

Երեկ Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ հրապարակեց «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում նախօրեին կատարված հատուկ գործողությունների վերաբերյալ: Ոստիկանության հաղորդագրության համաձայն եւ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ներկայացրած հաշվետվությունների՝ նախնական տվյալներով պարզվել է նաև, որ ստեղծված համակարգերի սպասարկումը իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլիփս» ընկերության հետ՝ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ: Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017թ. փետրվարից 2018թ. հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն: Արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ»  և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: Տեղի ունեցածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Այսօր արդեն «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրը Հայաստանի ոստիկանությանը եւ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին մեղադրել է ինքնագործունեությամբ զբաղվելու մեջ: «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Վ. Օսիպյանը իր հեղինակությունը բարձրացնելու համար է ստուգումներ իրականացրել ընկերությունում, եւ որ իրենք մաքուր են աշխատում: Երեկ Հայաստանի ոստիկանապետ Վ. Օսիպյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչ է փնտրում ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում, ասել էր չարաշահումներ: Օսիպյանը պարզաբանել էր, որ կան օպերատիվ տեղեկություններ, ինչի հետքերով էլ ոստիկանությունը գնացել է: Հետեւաբար Գուրգեն Զաքարյանը մինչ մեղադրանքներ հնչեցնելը առնվազն պարտավոր էր տեղեկանել ոստիկանությանը տրված լիազորությունների շրջանակի մասին: Պարզ հայտարարվել է, որ կան օպերատիվ տեղեկություններ: Ոստիկանությունը հենց նրա համար, որ գնա այդ օպերատիվ տեղեկությունների հետքերով: Վալերիյ Օսիպյանին ինքնագործունեությամբ զբաղվելու մեջ մեղադրող Զաքարյանը փաստացի չի տիրապետում իրավիճակին, որն առավել փաստարկված դարձավ ոստիկանության հրապարակած տեսանյութից:  Բացի այդ, եթե ընկերությունը, ինչպես հիմնադիրն է պնդում մաքուր է աշխատում, ապա այս դեպքում ո՞րն է Զաքարյանի անհգստության պատճառը: Ի վերջո կա հարուցված քրեական գործ, եւ անմեղության կանխավարկած: Նախաքննությունը բնականաբար կտա բոլոր հարցերի պատասխանները: Թավշյա հեղափոխությունից եւ նոր իշխանության ձեւավորումից հետո շատերը ցավոտ են ընդունում անօրինականության եւ ապօրինության դեմ պայքարող ուժային կառույցների, այս դեպքում արդեն ոստիկանության գործողությունները: Վալերիյ Օսիպյանը գործել է օրենքի շրջանակներում: Խաղի այն կանոնները, որոնք սահմանել էին նախկին իշխանությունները, թույլ տալով իրենց հովանավորչության ներքո աշխատող ընկերություններին եւ կազմակերպություններին անօրինական գործողություններով թանալել պետական բյուջեի միջոցները, այլեւս անցյալում են: Կոռուպցիան արմատախիլ անելու, օրինական ու արդար Հայաստան ստեղծելու ուժային կառույցների գործողությունները, ոմանց համար որքան էլ տհաճ ու ցավոտ լինեն, այլեւս կարեւոր չէ: Կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, թե իրականում ում է պատկանում  «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր