00:00:00

Փաշինյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին (տեսանյութ)

20:46, 22 հունիս 2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որում անդրադարձել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության, Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրի զարգացման և հարևան Վրաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի։ Հարցին, թե ֆուտբոլային որ հավաքականին է երկրպարգում, Փաշինյանն ասել է․ «Ես երկրպագում եմ Հայաստանին, բնականաբար, դա իմ սիրելի հավաքականն է: Իսկ Աշխարհի առաջնությունում, անկեղծ ասած, չեմ հասցնում հետևել բոլոր խաղերին: Երբեմն դիտում եմ, հետաքրքրվում՝ որ խաղն ինչ հաշվով ավարտվեց: Առաջին խաղը, որին ես ներկա էի, իհարկե, շատ հետաքրքիր էր, և ես տպավորված էի այն արդյունքով, որ կարողացավ արձանագրել Ռուսաստանի հավաքականը»: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանն ասել է, որ աշխատում են այդ ուղղությամբ։ «Եթե ես ասում եմ, որ եթե ընտրություններն անցկացվեին այսօր, ապա մեր կուսակցությունը կհաղթեր ձայների մեծամասնությամբ, դա չի նշանակում, որ 6 ամիս հետո մեր կուսակցությունը չի հաղթի մեծամասնությամբ: Մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ, կփորձենք պահպանել այն վստահությունը, որ ունենք այսօր: Մեր գլխավոր նպատակն է եղել հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը ընդհանրապես չէին սպասում, որ նման բան տեղի կունենա Հայաստանում: Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել ընտրություններում, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ, պարզապես մենք ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պատրաստվել ընտրություններին»: Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=kqQY6fqNtko

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր