00:00:00

Եղանակը Հայաստանում. սպասում է անձրեւ ու կարկուտ

20:09, 22 հունիս 2018

Հանրապետության տարածքում հունիսի 22-23-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 22-ին կանխատեսվում է 6, որի դեպքում ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 22-23-ի երեկոյան ժամերին եւ գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25, Կոտայքի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +27+29, Գեղարքունիքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25, Լոռիում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +21+26, Տավուշում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +25+30, Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +29+31, Արարատում՝ գիշերը`+18+20, ցերեկը` +31+33, Արմավիրում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +31+33, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +31+33, Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+33, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25, Արցախում՝ գիշերը` +15+17, ցերեկը՝ +26+29:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր