Սա, իհարկե, ծանրակշիռ փաստարկ է, տրամաբանելու բավականին հիմնավոր ելակետ, հատկապես, որ ամենեւին անխուսափելի չէր այդ կառույցների այլ կարգավիճակը, մասնավորապես ներքին գործերի նախարարության ձեւավորումը, իսկ Ազգային անվտանգության ծառայության դեպքում էլ ուղղակի խորհրդարանի առաջ հաշվետվողական կարգավիճակի սահմանումը:
Մյուս կողմից, սակայն, իրավիճակը իսկապես երկիմաստ է, եթե նկատի առնենք այն, որ այդ կարեւոր լծակները ձեռքի տակ ունեցող վարչապետն ինքն էլ գտնվելու է խորհրդարանի մեծամասնության ձեռքի տակ: Այսինքն՝ վարչապետը ենթակա է այդ մեծամասնությանը, հաշվետու է այդ մեծամասնությանը՝ դե յուրե: Հետեւաբար, եթե դիտարկում ենք իրավիճակը այս տեսանկյունից, ապա ըստ էության ստացվում է, որ կա՛մ ոստիկանության ու ԱԱԾ կարգավիճակը արդեն դառնում է տեխնիկական խնդիր, եւ բոլոր դեպքերում, միեւնույն է, վերջին կամ առաջին խոսքը մեծամասնությանն է, կա՛մ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը իրականում լինելու են Սերժ Սարգսյանի գործիքը հենց այդ մեծամասնության դեմ, այդ մեծամասնությանը կառավարման ներքո պահելու, վերահսկելի պահելու համար: Այդ պայմաններում, իհարկե, կարեւոր չէ, թե ումն է առաջին մանդատը կամ վերջին խոսքը, քանի որ առաջին եւ վճռական գործը կլինի ԱԱԾ-ինը կամ ոստիկանությանը: Ինտրիգը եթե կա, ապա այն կա՛մ հենց այդտեղ է, կա՛մ պարզապես որեւէ ինտրիգ էլ չկա, եւ մեծ հաշվով, սկզբունքային նշանակություն չունի, թե ում են ենթարկվում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: Այլ կերպ ասած՝ այստեղ իրավիճակը ուշագրավ է ոչ թե իշխանություն-հասարակություն, այլ վարչապետ-խորհրդարանական մեծամասնություն տեսանկյունից: Սերժ Սարգսյան վարչապետի հենարանն իրականում լինելու է ոչ թե խորհրդարանական մեծամասնությունը, այլ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում