00:00:00

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը. Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ

01:37, 20 հունիս 2018

Հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության մինչ այդ արտաքուստ հավասարակշռված արտաքին քաղաքականության մեջ որոշակի միակողմանիություն էր նկատվում: Մեկ ամսվա ընթացքում Սոչի և Մոսկվա կատարած այցերից հետո անհրաժեշտ էր բարձրագույն մակարդակով հավասարակշռություն մտցնել և այցելել Արևմուտք: Հունիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ առաջիկա այցով ուղևորվելու է Բրյուսել: «Պատրաստվում եմ այցելել նաև Եվրամիություն, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ կլինեն»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանը արտաքին քաղաքականությունը զարգանալու է կառավարության ծրագրում արձանագրված տրամաբանությամբ: Այս այցը, սակայն, հետաքրքիր է ոչ այնքան որպես արտաքին քաղաքականությունում հավասարակշռություն պահպանելու փորձ, որքան որպես Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու հնարավորություն: Խոսքը, իհարկե, պաշտոնական հանդիպման կամ առավել ևս բանակցությունների մասին չէ: Ամենայն հավանականությամբ, եթե անգամ հանդիպում կայանա, այն կլինի հպանցիկ, ինչպես Մոսկվայում: Իլհամ Ալիևը Բրյուսելում է լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Անգամ անձնական հանդիպման բացակայության դեպքում երկու երկրների ղեկավարները հանդիպումներ են ունենալու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնելու են սեփական տեսակետները, այդ թվում նաև Արցախի հարցով: Նման միջնորդավորված «երկխոսություն» տեղի է ունեցել անցյալ տարվա ընթացքում, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարին հանդիպեց Սերժ Սարգսյանին, ապա նոյեմբերին հանդիպում ունեցավ արդեն Իլհամ Ալիևի հետ: Հայ-ադրբեջանական շփումների սառեցվածության և Ժնեւյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման պայմաններում ժամանակային տարբերությունը մեծ դեր չխաղաց: Անցյալ տարի Յենս Ստոլտենբերգը՝ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Միսնկի խմբի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերը», հավելելով, որ ՆԱՏՕ-ին մտահոգում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Սարգսյանն էլ Ստոլտենբերգի ուշադրությունը հրավիրել էր նրա վրա, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված չէ: «Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը, ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ է», և այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ասել էր նա: Այդուհանդերձ, թե՛ Ստոլտենբերգի, թե՛ Սարգսյանի հայտարարությունների մեծ մասը վերաբերվում էին Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև 25-ամյա համագործակցությանն ու դրա հեռանկարին: Ալիևի հետ մի քանի ամիս անց տեղի ունեցած հանդիպմանը Ստոլտենբերգը հերթական անգամ մտահոգություն էր հայտնել հակամարտության առիթով և կոչ արել «խուսափել նոր առճակատումներից»: Ալիևը շարունակել էր մեղադրել Հայաստանին ամեն ինչում, այդ թվում ստատուս-քվոն պահպանելու մտադրության մեջ:

Մանրամասները՝ armtimes.com

   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր