Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանից ստացված տեղեկատվության համաձայն ՀՀ քաղաքացիների բոլոր այն անձնագրերը, որոնց վավերականության ընդհանուր ժամկետը երկարաձգված է, Ղազախստանի Հանրապետության համար համարվում են անվավեր և դրանցով արգելվում է ՀՀ քաղաքացիների մուտքը տվյալ պետություն և ելքը պետությունից, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության տարածքում այդ անձնագրերով գործարքներ կատարելը։
Ընդհանրապես կոչ ենք անում, ցանկացած երկիր ճամփորդելուց առաջ փոխանակել այն անձնագրերը, որոնց վավերականության ընդհանուր ժեմկետները երկարաձգված են։
___________________________________________________
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 867-Ն որոշմամբ կատարված փոփոխության համաձայն 12.08.2017թ.-ից այլևս հին նմուշի անձնագրերի վավերականության ընդհանուր ժամկետը չի երկարաձգվում։ Խոսքը գնում է ոչ թե անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելուն (հանրության մոտ ընդունված է ելքի վիզա հասկացությունը), այլ անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը լրանալուց հետո 5 տարի ժամկետով երկարաձգելուն։