00:00:00

Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվեց

16:56, 07 հունիս 2018

Արցախի ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվեց: Արցախի դատախազության կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին հունիսի 5-ին մեղադրանք է առաջադրվել Արցախի Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր