00:00:00

Ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

16:53, 07 հունիս 2018

Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման, ինչպես նաև ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում շարունակում են պարբերական շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից տարվող ամենօրյա աշխատանքների ընթացքում մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի թիվ 2 հասցեում արձանագրվել է շենքի տանիքում մետաղական կոնստրուկցիաների օգտագործմամբ ձեղնահարկի ապօրինի շինարարություն, ինչն անմիջապես կասեցվել է: Փաստի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից հետո ապամոնտաժվել են մետաղական կառուցվածքները: Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի թիվ 37 շենքի հարևանությամբ էլ վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է շենքի բակում ինքնակամ կառուցված ապօրինի ավտոտնակ, որը ևս ապամոնտաժվել է, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն էլ ազատվել ապօրինի տիրապետումից՝ տարածքը բերելով նախկին տեսքի: Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր