00:00:00

Մենք բարոյական պարտք ունենք «մարտի 1-ի» զոհերի առաջ. Փաշինյան

16:17, 07 հունիս 2018

«Մենք բարոյական պարտք ունենք «մարտի 1-ի» զոհերի առաջ, որովհետև միգուցե եթե չլիներ «մարտի 1»-ը, դժվար կլիներ խուսափել փողոցային վենդետաներից հեղափոխության ժամանակ»,-այսօր Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կարևորեց «մարտի 1»-ի զոհերի սպանությունների բացահայտումը, ապա հավելեց, որ արդեն հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին: «Իրավապահ համակարգի աշխատանքը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել «մարտի 1»-ի գործը»,-նշեց նա: Նիկոլ Փաշինյանն ընգծեց, որ ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նա նկատեց, որ երբ դարձավ վարչապետ, ավելի հիմնավոր կերպով հասկացավ, որ դատական համակարգը Բաղրամյան 26-ից հրահանգվելու ու այդպես աշխատելու սովորություն ունի: «Նոր իշխանության առաջ գայթակղության մի մեծ հարց էր դրված՝ շարունակել դատարանների հրահանգելու ավանդույթը, թե ոչ, ես ինքս իմ առաջ որոշում եմ կայացրել՝ չշարունակելու այս արատավոր երևույթները: Հրաժարավում եմ այդ գործելակերպից, դա դեպի դիկտատուրա տանող ճանապարհ է»,-հայտարարեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր