00:00:00

Գյումրիի ավագանիում կքննարկվի Քոչարյանին, Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը

16:10, 07 հունիս 2018

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը նախաձեռնում է Ռոբերտ Քոչարյանին, Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու գործընթաց: Այս մասին խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մի քանի րոպեից Գյումրու Ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանին, Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումների նախագծեր է մուտքագրելու Ավագանու հերթական՝ հունիսի 18-ի նիստի օրակարգ:Այդ մարդիկ որեւէ չափորոշիչով արժանի չեն այդ բարձր կոչումը կրելու պատվին:
Սխալները, որ արել են Ավագանու նախորդ կազմերը ինչ-ինչ ճնշումների ազդեցությամբ, պիտի ուղղվեն: Զարհուրելի բան է, որ Մարտիրոս Սարյանի, Ազնավուրի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի, Լեւոն Ջուլֆալակյանի, Արթուր Ալեքսանյանի ու քաղաքացիներին օգնած բազմաթիվ բարերարների կողքին այս քառյակն էլ է կրում այդ տիտղոսը:Այս անպատվությունը պիտի վերացվի:Կոչ եմ անում Գյումրու գործող Ավագանու բոլոր խմբակցություններին եւ ավագանու անդամներին՝ մասնակցել նիստին եւ կողմ քվեարկել այս նախագծերին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր