00:00:00

Վայոց ձորի նոր մարզպետը կոռուպցիայի դեմ պայքարի կոչով դիմել է բնակչությանը

15:59, 07 հունիս 2018

Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը կոռուպցիայի դեմ պայքարի կոչով դիմել է Վայոց ձորի բնակչությանը։ Մարզպետարանից  հայտնում են, որ կոչում ասվում է. «Հարգելի վայոցձորցիներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների, առողջապահական կազմակերպությունների ու հանրակրթական հաստատությունների շահառուներ: Հայտնում եմ ձեզ, որ այսուհետ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու: Կոչ եմ անում ՝ վերոնշյալ հաստատություններում երբեւէ կոռուպցիոն դրսեւորումների հանդիպելու դեպքում, դրա մասին անհապաղ տեղեկացնել Վայոց ձորի մարզպետարան, զանգահարելով՝ մարզպետարանում գործող թեժ գիծ՝ +374281.2.25.57 հեռախոսահամարով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր