00:00:00

Իմ ահազանգի հիման վրա են բացահայտումներ եղել․ Կարեն Ավագյան

15:32, 07 հունիս 2018

«Ցավալի բան է տեղի ունեցել, և իրականում իմ ահազանգի հիման վրա են բացահայտումներ եղել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայասատանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն ՝ անդրադառնալով իր կողմից Քննչական կոմիտեին հասցեագրված դիմումին, ըստ որի ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: «Թողենք իրավապահ մարմինների գնահատականին և չտրվենք քաղաքական սադրանքների: Այսքանը այդ թեմայի մասին ,այլ հարցերի չեմ պատսախանելու»,-հավելեց Կարեն Ավագյանը։ Պատգամավոը չհամաձայնեց, թե ինքը հաղորդում ներկայացնելով որևէ մեկին, ինչպես սոցանցերում ձևակերպում են, «պատստավկա» է արել։ Հիշեցնենք, որ պատգամավորի դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր