00:00:00

Ընտրությունները պետք է անցկացնել մեկ տարվա ընթացքում․ Փաշինյան

15:28, 07 հունիս 2018

«Հայաստանում հաստատվել են տնտեսական մենաշնորհներ, որոնք միայն անհրաժեշտ փողի ու կապիտալի կուտակման համար են եղել, իշխանությունն էլ բոլոր պայմաններով պաշտպանել է մոնոպոլիաները Հայաստանում»,-այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ Հայաստանում տեղ գտած ամենաառանցքային քայքայիչ երևույթները կապ ունեն երկար տարիներ կառավարած թիմերի հետ: Նա նշեց, որ իրենք արմատախիլ են անելու բոլոր վատ երևույթները՝ վախի ու կապվածության, ընտրակաշառքի, կոռուպցիայի շղթաները: «Մեր կարևորագույն խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ակցկացումն է, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններից անցկացումը: Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմի ամենահարմար պահն է»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր ընտրություններն անցկանելու դեպքում իրենց քաղաքական թիմը կհաղթի ու մեծամասնություն կկազմի, իսկ դա կնշանակի, որ իշխանությունները գործելաոճը չեն փոխել: Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունները պետք է անցկացնել մեկ տարվա ընթացքում: «Սա ժողովրդին հնարավորություն կտա կատարել կշռադատված ընտրություն»,-հայտարարեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր