00:00:00

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտում

01:00, 07 հունիս 2018

Այսօր քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունից Կոմիտեի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմեն Մինասյանը հանդիպել է բրիտանացի քաղաքաշինարար Գոռանա Շեֆերդին և ճարտարապետ Փոլ Կալլիգանին, ովքեր երկօրյա այցով Հայաստան են ժամանել՝ բրիտանական բիզնես պատվիրակության շրջանակում՝ խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ: Հանդիպումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի զարգացման համատեքստում, որը դեռևս 2017 թ. սեպտեմբերին կարևորել էր ՄԹ վարչապետ Թերեզա Մեյը: Ողջունելով հյուրերին, Ա. Մինասյանը առանձնացրել է երեք ուղղություն՝ կարևորելով քաղաքաշինական լքված տարածքների և միջազգային փորձի ներդրմամբ՝ քաղաքային մաշված հյուսվածքների վերակենդանացումը, երկու երկրների ճարտարապետների միավորումների՝ Հայաստանի ճարտարապետների պալատի և Անգլիական RIBA-ի(բրիտանացի ճարտարապետների արքայական միավորում), ինչպես նաև՝ Հայաստանի և Մեծ Բրիտանացի մասնագիտական մասնավոր հատվածների համագործակցությունը: Այս առումով անդրադարձ է արվել մասնագիտական շրջանակների համար թեմատիկ սեմինարների, վարպետաց դասերի, ինրպես նաև՝ համատեղ ուժերով ցուցահանդեսների կազմակերպմանը՝ փորձի փոխանակման ակնկալիքով: Բրիտանացի մասնագետները չթաքցնելով իրենց հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ, պատրաստակամություն են հայտնել վերը նշված ուղղություններով փուլային համագործակցություն սկսելու համար, նշելով, որ ապագայում, ճանաչողական նպատակով համատեղ հանդիպման կազմակերպմամբ էլ կարելի է քաղաքաշինական հստակ ծրագրերի ուսումնասիրության ու հայեցակարգի մշակման փորձի սկիզբը դնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր