00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բողոքի ակցիայի մասնակիցներին հրավիրել է հանդիպման

22:20, 06 հունիս 2018

Այսօր ժամը 18։00-ին Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները բողոքի ակցիա են ծրագրել։ Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում փոխանցել է Կաթողիկոսի հրավերը։ «Այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։ Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը», -գրել է Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր