00:00:00

Դավիթ Համբարձումյանն ու միջգերատեսչական պայքարը

21:03, 06 հունիս 2018

Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող, քաղաքապետի պաշտոնից լիազորությունները դադարեցրած Մասիսի արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շուրջ ծավալվող գործողությունները ուժային կառույցներում առկա թշնամանքի հերթական դրսեւորման պատճառ դարձան։ Այսօր Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտարարել են, որ Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում թույլ է տվել բացթողումներ՝ ցուցաբերելով անհարկի շտապողականություն։ Քննչական կոմիտեի արձագանքը չուշացավ։ Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցից էլ հայտարարեցին, որ եթե դատախազը կարծում էր, որ նախաքննական մարմինը ցուցաբերել է շտապողականություն, ապա կարող էր օգտվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից և հետ վերցնել միջնորդությունները դատարանից, ինչը չի արվել։ Իսկ նման նախադեպեր այլ քրեական գործերով արձանագրվել են։ Փաստացի ուժային երկու կառույցները միմյանց մեղադրանքներ են հնչեցնում։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կադրային լուրջ վերադավորումներ են տեղի ունենում, որոնք չեն շրջանցել նաեւ ուժային կառույցները։ Նիկոլ Փաշինյանը փոխել է ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին։ Այսօր զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին է հայտարարել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը։ Ուժային կառույցներում երկու կարեւոր ֆիգուր կա, ովքեր եղել են Սերժ Սարգսյանի հիմնասյուներից մեկը՝ բոլոր առումներով։ Խոսքը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Հատուկ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի մասին է։ Երկուսն էլ էական դերակատարություն են ունեցել «հին» Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններում։ Ինչպես Արթուր Դավթյանը, այնպես էլ Աղվան Հովսեփյանը քաջ գիտակցում են, որ նոր Հայաստանում խաղի կանոններ են փոխվել, եւ որ հին ձեռագրով այլեւս աշխատել չեն կարող։ Մասիսի արդեն նախկին քաղաքապետը դեռ անցնում է քրեական գործովմ չնայած այն հանգամանքին, որ երիտասարդ դատավորուհին նրան դատարանից ազատ արձակեց։ Քանի դեռ այս գործը իր տրամաբանական հանգուցալուծումը չի ստացել, միջգերատեսչական պայքարը չի ավարտվի։ Այս պահին դժվար է ասել, թե ինչով կավարտվի Հովսեփյան- Դավթյան հեռակա «համակարտությունը» , սակայն ակնհայտ է, որ երկուսի նյարդերն էլ տեղի են տվել։ Այս ամենին զուգահեռ Մասիսի քաղաքապետն ու նրա թիմակիցները շարունակում են վայելել ազատությունը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր