00:00:00

Ուզում է մեկ հոգի մնա, դուրս չեմ գա, ես երկրորդը կլինեմ. Կոստանյան

17:51, 06 հունիս 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստնյանը մտահոգված չէ ՀՀԿ-ից պատգամավորների դուրս գալով: Նա ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնել ՀՀԿ-ն լքած պատգամավորների մասին՝ նշելով, որ ինքը վայր կդներ մանդատը, եթե որոշեր լքել խմբակցությունը։ «Եթե ես կուսակցական լինեի ու լքեի խմբակցությունը, մանդատս անմիջապես վայր կդնեի մի պատճառով՝ պառլամենտում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով»,- նշեց նա։ Հարցին` պատրաստվու՞մ է դուրս գալ խմբակցությունից և ի՞նչը կստիպի նրան լքել խմբակցությունը Կոստանյանը պատասխանեց. «Ոչ, ուզում է մեկ հոգի մնա, դուրս չեմ գա, ես երկրորդը կլինեմ»։ Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, նա նկատեց. «Եթե ընդհանուր բնութագիր տամ՝ միջազգային իրավունքում մի լավ տերմին կա «Memorandum of understanding», այսինքն՝ նպատակների հուշագիր։ Սա իմ ձևակերպումն է կառավարության ծրագրին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր