00:00:00

Բանակի հոգևոր սպասավորները զինվում են հոգեբանական գիտելիքով

17:09, 06 հունիս 2018

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ Աղվերանում անցկացվեց «Զինծառայողներին հոգևոր և հոգեբանական կայունության ապահովում» խորագրով եռօրյա վերապատրաստման դասընթաց  «Բանակում անձի անհատական առանձնահատկությունները և դեստրուկտիվ հակումների կանխարգելման հիմնախնդիրը» թեմաներով, որին մասնակցում էին տարբեր զորամասերում սպասավորող 56 գնդերեցներ:   Դասընթացը դեռևս 2017թ-ին սկսած նախաձեռնության շարունակությունն է: Այն նպատակ ունի մասնակիցների մոտ ձևավորել հոգեբանական կայունության և տրավմատիկ իրավիճակում համապատասխան առաջին հոգևոր-հոգեբանական օգնություն ցուցաբերելու գործնական հմտություններ և կարողություններ՝ աշխատելու ինչպես սպաների, այնպես էլ զինվորների հետ: Դասընթացն իրականացրեցին հոգեբանության ոլորտի փորձառու դասախոսներ Կամո Վարդանյանն ու Մարինե Սահակյանը:   ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագետ Վարդան Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրեց զեկույց «ՀՀ-ում պաշտպանական աշխարհաքաղաքական հիմնախնդիրները և կրոնական գործոնը» թեմայով, Տ. Սմբատ քհն. Սարգսյանը խոսեց զինծառայողի հոգեխնամքի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր