00:00:00

Սամվել Ալեքսանյանը լքել է ՀՀԿ խմբակցությունը

16:54, 06 հունիս 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը լքել է Սամվել Ալեքսանյանը: Նա այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը եւ արագ հեռացավ: Նա չցանկացավ անդրադառնալ իր որոշման պատճառներին: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ անդամ չէ: Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀԿ խմբակցությունը լքել էին Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը եւ Արտակ Սարգսյանը: Այսպիսով ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությունից մնացել են 52-ը: ՀՀԿ-ն սրանով զրկվեց ԱԺ-ում մեծամասնությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր