00:00:00

Շարմազանովը համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ

01:47, 06 հունիս 2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Արցախում պետք է լինել շատ շրջահայաց: «Մեզ անհրաժեշտ է կայուն Արցախ, ցանկացած ներքաղաքական իրավիճակի լարում այնտեղ չի բխում հայության շահերից»,-այսօր կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ համամիտ է առաջին նախագահի հետ, որ այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, անթույլատրելի է Արցախում, մանավանդ որ թշնամին նենգ է և կարող է օգտվել այս իրավիճակից: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա նա նշեց, որ պատրաստ են այդ հարցը քննարկել,սակայն արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ով երբ ցանկանա, լինեն: Նա հավելեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է ամենայն լրջությամբ լսել և առաջարկները, և տալ առաջարկներ, և հասնել բարեփոխված Ընտրական օրենսգրքի: Նա նշեց, որ այս հարցը քննարկվել է գործադիր մարմնի կողմից: ՀՀԿ-ականը հիշեցրեց, որ իրենք բարեփոխել են Ընտրական օրենսգիրքը, այն քննարկել միջազգային կազմակերպությունների հետ և հույս հայտնեց, որ նոր կառավարությունն էլ իրենց նման կանի ամեն ինչ, որպեսզի հասնի բարեփոխված օրենսգրքի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր