- Նվազեց հոգևոր քարոզչությունը և իսպառ տկարացավ մեր Եկեղեցու քարոզչական գործունեությունը։
- Մայր Աթոռից հեռացան նվիրապետական աթոռները։
- Թեմակալ առաջնորդներն ու թեմերը զրկվեցին ավանդական կանոնական իրավունքներից և թուլացավ թեմական ու ծխական կյանքը։
- Եկեղեցիների մոմավաճառությունից գոյացած խղճուկ գումարներից /որով գոյատևում էին թեմերը/ նույնիսկ Ձերդ Սրբությունը հարկ սահմանեց Մայր Աթոռի «պայծառացման» համար։
- Աննախադեպ քանակով հանիրավի կարգալույծ արվեցին միաբանության մտավորական ու աշխատասեր անդամներ։ Չձևավորվեց վանական կյանքը։ Պակասեց Սերը․․․
- Եկեղեցասեր ու հայրենասեր երիտասարդաց միությունների շարժումը դեռ չձևավորված՝ մասնատվեց Ձեր իսկ հրամանով։
- Երիտասարդ միաբանների մեջ տիրող հիասթափությունն արդեն վերածվեց անտարբերության: Անտարբերություն և անվստահություն Ձեր անձի, միմյանց, վաղվա օրվա և եկեղեցու ապագայի նկատմամբ:
- Չկարողացաք հայրական խրատով դաստիարակել և կարգի հրավիրել պետության ղեկին հայտնված անօրեն իշխանավորներին։
- Երկիրը հանձնեցիք աղանդավորներին, միասեռականներին, աթեիստներին, պատեհապաշտներին․․․
- Լռեցիք երկրում տիրող սոցիալական անարդարությունների, արտագաղթի, սպիտակ ջարդի, ազգակործան քաղաքական դավերի, ժողովրդի ազգային, կրոնական ու մշակութային դիմագիծն այլասերող երևույթների դեմ։