00:00:00

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում հոգեկան առողջության առավել հասանելի և ներառական համակարգի ձևավորմանը

12:02, 13 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքահեն համայնքային աջակցություն» համաեվրոպական համաժողովին։

 

Դեսպան Մարագոսն ընդգծել է մարդու արժանապատվությունն ու անկախությունը հարգող, իրավունքահեն և համայնքահեն հոգեկան առողջության ծառայությունների զարգացման կարևորությունը, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով առողջապահական և սոցիալական ծառայությունների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։

 

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում հոգեկան առողջության առավել հասանելի և ներառական համակարգի ձևավորմանը՝ սերտորեն համագործակցելով պետական կառույցների, զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ՝ ի նպաստ առանց խարանի և խտրականության աջակցության անհրաժեշտ միջոցների հասանելիության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր