00:00:00

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

11:35, 10 նոյեմբեր 2026 Պատահարներ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Chevrolet Volt»-ի վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի որոշմամբ բժշկական կենտրոնում արյան նմուշ է վերցվել , քանի որ կասկածում են, որ նա եղել է ոչ սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Chevrolet Volt»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Hyundai Elantra»-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր