00:00:00

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված Թոմ Քաթինային

21:09, 04 հունիս 2018

«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում 2018 թվականի հունիսի 4-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա»» թեմային: Նամականիշը մարեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրեն Արման Ջիլավյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը։ Ողջունելով նամականիշի մարման պաշտոնական արարողության մասնակիցներին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ այս միջոցառումը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմակերպիչների հետ արդյունավետ համագործակցության արդյունք է, այն դարձել է ավանդույթ և կրում է շարունակական բնույթ: «Համոզված եմ, որ այս նամականիշերը կնպաստեն «Ավրորա» մրցանակի առաքելության տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցություն ունեն մարդասիրական խնդիրների լուծման համար»,- հավելեց նախարարը: Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ով փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով Սուդանի Նուբա լեռներում գտնվող, պատերազմից և սովից քայքայված Քարդոֆա նահանգի միակ վիրաբույժը: Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան: Փոստային նամականիշի հետ մեկտեղ թողարկվել են 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր