00:00:00

Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն. Ֆելիքս Ցոլակյան

20:50, 04 հունիս 2018

ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը չի բացառում, որ ինքը կարող է ավելի շուտ դուրս գալ ՀՀԿ-ից, քան իրեն կհասցնեն հեռացնել։ «Այո, ինձ նկատողություն են տվել խմբակցության որոշումը խախտելու համար։ Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն», - այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ցոլակյանը։ Հարցին, թե արդյոք դա իր համար զգուշացում է, որ հաջորդ անգամ ենթարկվի խմբակցության որոշումներին, Ցոլակյանը պատասխանեց. «Ոչ, շարունակելու եմ նույն ոճով, նույն ձեւով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր