00:00:00

Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն Աշխարհի գավաթին

10:16, 24 մարտ 2026 Սպորտ

Երևանում կայացել է Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որը հայ մարզիկների համար նաև ընտրական փուլ էր «Աշխարհի գավաթ 2026» միջազգային մրցաշարից առաջ։ Մրցաշարին մասնակցել է 423 մարզիկ 6 տարիքային խմբում։ Մրցումներն անցել են լարված ու հետաքրքիր պայքարում՝ լեփ-լեցուն տրիբունաների ներքո։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու ապրիլի 25-26-ը Երևանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը։ Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիայի մարզիկներն առաջիկա հանգստյան օրերին հանդես կգան նաև Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որը տեղի կունենա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր