Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է, որ մշտական կապի մեջ է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և պատասխանել է ԱԱ-2026-ի խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հնարավորության վերաբերյալ հարցին։
Ավելի վաղ նման բանակցությունների առկայության մասին հայտնել էր Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը։
Հիշեցնենք, որ Իրանի հավաքականն ասիական գոտու ընտրական փուլի արդյունքում ընդգրկվել է G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան։
Ըստ գործող ժամանակացույցի՝ Իրանի ընտրանին Նոր Զելանդիայի և Բելգիայի դեմ հանդիպումները պետք է անցկացնի Լոս Անջելեսում, իսկ Եգիպտոսի դեմ խաղը՝ Սիեթլում։