Հունիսի 15-21-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը կընդունի Դեյվիսի գավաթի (տղամարդկանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու IV ենթախմբի հանդիպումները։ Հայաստան կժամանեն Ալբանիայի, Անդորրայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի ու Սան Մարինոյի հավաքականները։
Տարվա գլխավոր մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի կազմը կհրապարակենք ավելի ուշ։ Նախորդ անգամ Հայաստանում Դեյվիսի գավաթի խաղարկություն անցկացվել է 2008 թվականին։