00:00:00

Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. Սպերցյան

16:02, 17 մարտ 2026 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ կայանալիք կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման և իրենց ակնկալիքների մասին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

​«ԲԿՄԱ-ի դեմ խաղում տրամադրված ենք միայն հաղթանակի. ուզում ենք հաղթել այս խաղում։ Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի մրցաշարում հաջորդ փուլ դուրս գալու համար»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին արտագնա խաղում «ցուլերը» 1-3 հաշվով պարտություն էին կրել «բանակայիններից»։

​«Կրասնոդար» — ԲԿՄԱ պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ երեքշաբթի, մարտի 17-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին։

Այս դիմակայության հաղթողը դուրս կգա եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մոսկվայի «Դինամոյի» կամ «Սպարտակի» հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր