Իրանը գրկաբաց սպասում է ձեզ։ Վերադարձեք տուն, դիմելով Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին, գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Նրանք մեր 170 անմեղ դպրոցական աղջիկներին երկու փուլով հարվածեցին Թոմահավկ հրթիռով Մինաբ քաղաքում և հիմա փորձում են մեր մարզուհիներին գերի վերցնել՝ նրանց «փրկության» անվան տակ։ Ի՞նչ նենգություն և անպատշաճություն։ Մեր սիրելի կանանց՝ կանանց ֆուտբոլի թիմի անդամներին ասում եմ՝ Իրանը գրկաբաց սպասում է ձեզ։ Մի անհանգստացեք։ Վերադարձրեք տուն»,- խոսքն ուղղելով Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին՝ գրել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ Ավստրալիայի իշխանությունները հաստատել էին, որ ֆուտբոլի Իրանի կանանց հավաքականի 5 խաղացողներ ապաստան են ստացել և չեն վերադառնա իրենց հայրենիք։