Հերթական գերազանց նորությունը Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունից։
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեից տեղեկացնում են, որ Հայաստանի հավաքականի մարզիկ Արևիկ Մելքոնյանը մեծահասակների մինչև 61 կգ քաշային կարգում համառ և լարված պայքարում նվաճեց ոսկե մեդալը՝ առաջ անցնելով Թուրքիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի փորձառու մարզիկներից։
«Շնորհավորում ենք մեր մարզիկին այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ միջազգային ասպարեզում»,-նշում են կոմիտեից։
Նշենք, որ երեկ Եվրոպայի պարա ծանրամարտի առաջնության մեծահասակների մինչև 88կգ քաշային կարգում իր ելույթն է ավարտել Գնել Սաֆարյանը։ Նա իր երեք մոտեցումները լավ է կատարել և B խմբում գրավել 3-րդ տեղը։ Եզրափակիչ արդյունքներով նա գրավել է 7-րդ հորիզոնականը։ Գնելը 135 կգ արդյունքով սահմանել է նաև անձնական ռեկորդ։