00:00:00

Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը կարելի է դիտարկել որպես նորամուծություն. Իրանագետ

21:31, 17 փետրվար 2026 Քաղաքականություն

Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է ԱՄՆ-Իրան հարաբերություններին.

«Օմանի միջնորդությամբ Ժնևում ավարտվեց ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների երկրորդ փուլը։

Լիարժեք և ուղղակի երկկողմ բանակցությունների մասին խոսելը դեռևս վաղ է։ Ամբողջովին պարզ չէ նաև դրանց օրակարգը, սակայն իրանական կողմից հստակ մատնանշվել են «կարմիր գծեր»՝ Իրանը բանակցելու է միայն միջուկային ծրագրի և դրա դիմաց ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման շուրջ և չի քննարկելու հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային իր արբանյակ ուժերի խնդիրը։

Միջուկային ծրագրի շրջանակներում նույնպես Թեհրանի կողմից սահմանվել են սկզբունքներ՝ Իրանն ունենալու է խաղաղ միջուկային ծրագիր և դրա շրջանակներում ուրանի սեփական հարստացում, արդեն իսկ առկա 60 տոկոս և ավելի հարստացված ուրանի պաշարը դուրս չի բերվելու երկրից, սակայն հնարավոր է դրա հարստացման մակարդակի նվազեցում։

Դատելով Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից՝ կողմերի դիրքորոշումները դեռևս հեռու են միմյանց մոտ լինելուց, սակայն հստակեցվել են «ուղեցույց սկզբունքներ», և առկա է դրական ֆոն։  Այս ամենին զուգահեռ՝ պատերազմական անզիջում հռետորաբանությունը պահպանվում է երկու կողմերից էլ, ինչը ցուցիչ է, որ բանակցային ուղուն զուգահեռ, կողմերը միմյանց վրա գործադրում են նաև ռազմական ներգործության սպառնալիքի հանգամանքը։

Եթե ԱՄՆ-ն այս պահին առաջնորդվում է անգլիական հայտնի «նավատորմի սպառնալիքով զսպում» («fleet in beeing») սկզբունքով, ապա Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը կարելի է դիտարկել որպես իրանական նորամուծություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր