00:00:00

7 ուղղություն՝ մեկ ճանապարհ․ «Միասնության թևերի» պատկերացումը Հայաստանի տնտեսության ապագայի վերաբերյալ

18:30, 17 փետրվար 2026 Քաղաքականություն

 
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անանյանը այսօր՝ փետրվարի 17-ին, ներկայացրել է քաղաքական թիմի` Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը, որը ներառում է յոթ առանցքային ուղղություն։
📈Որո՞նք են մեր 7 անելիքները
✅Գտնել Հայաստանի «տեղը» համաշխարհային շուկայում
Մենք ասում ենք՝ խնդիրն այն չէ, որ Հայաստանը տարածքով փոքր է կամ «անհարմար» աշխարհագրական դիրք ունի, այլ՝ որ վեր է ածվել սպառման վրա գոյատևող պետության` առանց զարգացած արդյունաբերության ու ենթակառուցվածքների։ Հետևաբար, մենք Հայաստանը դարձնելու ենք արտադրական, արդյունաբերական և տեխնոլոգիական հանգույց՝ ստեղծելով բազմաբևեռ տնտեսական կապեր և լոգիստիկ համակարգ։
✅Ստեղծել արդյունաբերական և արտահանելի տնտեսություն
Մենք ասում ենք՝ «որակյալ» տնտեսական աճ հնարավոր չէ ապահովել առևտրով և շինարարությամբ, պետք է արտադրել և արտահանել։ Հետևաբար, ստեղծելու ենք արդյունաբերական գոտիներ (կլաստերներ), որտեղ բիզնեսի ռիսկերը նվազելու են, ներդրումները՝ աճելու, խթանելու ենք մրցունակ արտադրանքի ստեղծումը՝ ինժեներիայի և տեխնոլոգիաների միջոցով։ Արդյունքում ունենալու ենք ոչ միայն աճ, այլ նաև տնտեսական անկախություն։
✅ՓՄՁ-ներին ներգրավել բորսայական հարթակներում
Մենք ասում ենք՝ փոքր և միջին բիզնեսը տնտեսության սոցիալ-տնտեսական ողնաշարն է, որովհետև ունի աշխատատեղ ստեղծելու, միջին խավ ձևավորելու, ինչպես նաև մարզերը զարգացնելու հեռանկարային ներուժ։ Հետևաբար, «ողնաշարը» շտկելու նոր միջոցներ են անհրաժեշտ․ ՓՄՁ-ների համար, բացի բանկային վարկերից, հասանելի են լինելու բորսայական հարթակները՝ որպես կապիտալի ներգրման այլընտրաքային միջոց։
✅Զարգացնել արժեթղթերի շուկան՝ այն հասանելի և գրավիչ դարձնելով քաղաքացիների համար
Մենք ասում ենք՝վերաիմաստավորելու ենք բաժնետիրական ընկերությունները՝ արժեթղթերը հասանելի դարձնելով քաղաքացիների անձնական ներդրումների համար։ Հետևաբար, արժեթղթերի շուկան բոլորի համար պետք է լինի գրավիչ և հասկանալի։ Վերաիմաստավորված բաժնետիրական ընկերությունների շահույթը հարկվելու է վերջինիս բաշխման պահին, ինչը հնարավորություն է տալու ընկերությանը վերաներդրում անել՝ միաժամանակ կուտակելով կապիտալ։
✅Լիարժեքորեն օգտագործել Սփյուռքի տնտեսական ներուժը
Մենք ասում ենք՝ Սփյուռքի տնտեսական ներուժը լիարժեքորեն չի օգտագործվում, որովհետև գործել է բարեգործության մոդելը․ Սփյուռքը դիտվել է որպես դրսից օգնություն տրամադրող կողմ, իսկ Հայաստանը՝ որպես մշտապես աջակցության կարիք ունեցող երկիր։ Հետևաբար, Սփյուռքը պետք է դառնա Հայաստանի տնտեսության կառուցման համահեղինակ։ Սփյուռքն ունի կապիտալ, փորձ, շուկաների հասանելիություն, միջազգային կապեր, որոնք ներդնելու ենք Հայաստանի տնտեսության մեջ։
✅Առաջնորդվել հարկային նոր քաղաքականությամբ
Մենք ասում ենք՝ պետք է փոխել հարկման մոտեցումը, որովհետև փոխվում է տնտեսության մոդելը՝ սպառման վրա հիմնված տնտեսությունից դառնալով արտադրող և արտահանող։ Հետևաբար, որպես անցումային փուլ, նախևառաջ չեղարկելու ենք 2025թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները, որով ՓՄՁ-ների հարկային բեռը անհիմն բարձրացվել էր գրեթե կրկնակի։ Մենք շրջանառության հարկն անմիջապես, իսկ ԱԱՀ-ն՝ աստիճանաբար փոխարինելու ենք վաճառքի հարկով։
Սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակով ներդրվելու է եկամտային հարկի պրոգրեսիվ հարկման համակարգ, որի արդյունքում ՓՄՁ-երի համար կիրառվելու է եկամտային հարկի ավելի նվազ՝ 12% կամ 18% դրույքաչափ՝ ապահովելով համաչափ հարկային բեռ։
✅Ներդնել թվային դրամ
Մենք ասում ենք՝ պետք է ներդնենք ազգային արժույթի երրորդ ձևը՝ կանխիկի և անկանխիկի հետ համարժեք և 1:1 փոխարկելի թվային դրամ, որի հիմնական նպատակը հանրային փողը վերահսկելի դարձնելն է։
Հետևաբար, օրինակ թվային դրամով պետական գնումները կատարելու դեպքում պետության նկատմամբ վստահությունը դառնում է հաշվարկելի, ոչ զգացմունքային՝ վերացնելով կոռոպցիայի ռիսկերը, ինչպես նաև տեխնիկապես կանխելով հանրային միջոցների հնարավոր արտահոսքն ու չարաշահումը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր