Փետրվարի 1-ին, ժամը՝ 18.00-ին, Տաշիր Արենայում տեղի կունենա «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և շարժման անդամների հանդիպումը երևանցիների հետ։ Այս մասին հաղորդում է «Մեր ձևով» շարժումը։
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն առաջիկա անելիքներն ու ծրագրերը, կներկայացվեն «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները»,- նշվում է շարժման հաղորդագրության մեջ։