00:00:00

Հայաստանը հնարավորություն կունենա եկամուտ ստանալ CO2 արտանետումների կրճատումից. քննարկում Ազգային ժողովում

16:52, 19 հունվար 2026 Հասարակություն

Հայաստանը հնարավորություն կունենա եկամուտ ստանալ CO2 արտանետումների կրճատումից։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում «Կլիմայի մասին» օրենքի նախագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Օրենսդրական փաթեթը, մասնավորապես, սահմանում է այն դրույթները, որոնց հիման վրա նախարարությունն իրականացնելու է կլիմայի փոփոխության դեմ ուղղված քաղաքականությունը։ Մասնավորապես, երկրի օրենսդրության մեջ կամրագրվի այսպես կոչված «ածխածնային կրեդիտների» վաճառքի մեխանիզմը, որը սահմանված է Փարիզյան կլիմայական համաձայնագրերով։

Մեյմարյանը նշել է, որ ըստ այս համաձայնագրերի՝ ավելի քան 190 երկիր պարտավորվել է մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 44%-ով՝ համեմատած 1990 թվականի մակարդակի հետ։

Եթե որևէ երկիր կարողանա հասնել արտանետումների ավելի մեծ ծավալի կրճատման, ապա դրական մնացորդը նա կկարողանա իրացնել այլ երկրներում։ Այս մեխանիզմն ստացել է «ածխածնային կրեդիտներ» անվանումը։

«Նման առևտուրը կարող է իրականացվել ոչ միայն երկրների, այլև ձեռնարկությունների միջև։», - նշել է փոխնախարարը։

Բացի այդ, ինչպես նշել է պաշտոնյան, գործընկեր երկրների հետ հնարավոր կլինի պայմանավորվել «կանաչ վարկերի» շուրջ, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն հնարավոր կլինի մարել բնապահպանական միջոցառումների հաշվին (անտառատնկում, ջրի կորուստների կրճատում և այլն)։ Նման սխեման առավել հայտնի է «կլիմա՝ պարտքի դիմաց» անվանմամբ։

Նախագիծը նաև պարունակում է դրույթներ, որոնք հաշվի են առնում ԵՄ ապրանքների ներմուծման ուժի մեջ մտած կանաչ կանոնները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր