Ամերիկյան զորքերը դուրս են բերվել իրաքյան Այն ալ-Ասադ ավիաբազայից, տեղեկացրել է Reuters-ը։
Նշվել է, որ բազայում տեղակայված էին Իրաքի Արեւմուտքում ԱՄՆ գլխավորած ուժերը, եւ իրաքյան բանակն այն իր լիակատար վերահսկողության տակ է վերցրել, շաբաթ օրը տեղեկացրել է Իրաքի պաշտպանության նախարարությունը։
2024թ. Վաշինգտոնը եւ Բաղդադը փոխըմբռնման են հասել Իրաքից ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի դուրսբերման ծրագրերի վերաբերյալ։