00:00:00

Եվրամիությունը Մերկոսուրի հետ ազատ առեւտրի մասին իր ամենամեծ համաձայնագիրն է կնքել

22:40, 17 հունվար 2026 Հասարակություն

Եվրամիությունը եւ Մերկոսուրը շաբաթ օրը Պարագվայի մայրաքաղաք Ասունսոնում ստորագրել են  պատմական համաձայնագիր ազատ առեւտրի մասին՝ ամենամեծ համաձայնագիրը, որը երբեւէ կնքել է Բրյուսելը, այն ընդգրկում է 700 մլն քաղաքացիների, տեղեկացրել է Euroactiv-ը։

Հունվարի 9-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կանաչ լույս է վառել համաձայնագրի ստորագրման առջեւ, որը մշակվում էր ավելի քան 25 տարի։ ԵՄ երկրների մեծ մասը աջակցել է համաձայնագրին՝ չնայած Ֆրանսիայի եւ Լեհաստանի դիմակայությանը։

«Մենք ընտրում ենք արդար առեւտուրը մաքսատուրքերի փոխարեն, մենք ընտրում ենք արդյունավետ, երկարաժամկետ գործընկերությունը մեկուսացման փոխարեն, եւ ամենից առաջ մենք մտադիր ենք իրական եւ շոշափելի օգուտներ բերել մեր ժողովուրդներին եւ ընկերություններին»,- ասել է նա ստորագրման արարողության ժամանակ։ Ֆոն դեր Լյայենն ընդգծել է համաձայնագրի աշխարհաքաղաքական կարեւորությունը։ «Երբ մեր նման երկու տարածաշրջաններ մեկ ձայնով խոսեն գլոբալ հարցերի շուրջ, աշխարհը կլսի»։

Համաձայնագիրը ստորագրվել է Պարագվայի Կենտրոնական բանկում, նույն վայրում, որտեղ 1991թ․ ստորագրվել էր Ասունսոնի պայմանագիրը, որով ստեղծվել է Մերկոսուրի դաշինքը Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի եւ Ուրուգվայի միջեւ։

Արարողությանը մասնակցել է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Մերկոսուրի ներկայացուցիչների թվում էին Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան, Բոլիվիայի նախագահ Ռոդրիգո Պասը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն ու Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին, ինչպես նաեւ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն, որը Մերկոսուրի ասոցացված անդամ է։

Ֆոն դեր Լյայենը եւ ԵՄ առեւտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը ուրբաթ ավելի վաղ մեկնել էին Բրազիլիա՝ հանդիպելու նախագահ Լուլա դա Սիլվայի հետ, որը չէր մասնակցել շաբաթ օրվա արարողությանը եւ ներկայացված էր նրա արտաքին գործերի նախարարով։

Վերջին շաբաթներին ամբողջ Եվրոպայում տեղի են ունեցել ֆերմերների բողոքի ցույցեր գործարքի դեմ, որոնք կշարունակվեն երեքշաբթի օրը։ Սպասվում է, որ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ  կգան 5 000 ֆերմերներ եւ 1 000 տրակտոր։

Վճռորոշ քվեարկությունը խորհրդարանում, որը կարող է վիճարկել գործարքը ԵՄ դատարանում, տեղի կունենա չորեքշաբթի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր