00:00:00

Արդարության սովը ակնհայտ է այսօր, և այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի․ Մխիթարյան

14:55, 14 հունվար 2026 Քաղաքականություն

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«Ինձ համար տարբերություն չկա անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում այդ հացից որտեղ է հրաժարվում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի։

Իմ համար էական է, աղետալի է, վիրավորական է, որ հայը հրաժարվում է իր կյանքի կենսունակությունը ապահովող հացից, չունենալով իր արդար պահանջը բարձրաձայնելու այլ միջոց:

Դա կանի Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան, Բագրատ Սրբազանը, Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, թե մեկ այլ հայ անօրեն բանտարկված՝ իմ համար նույնչափ ցավոտ է լինելու:

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր: Ու այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր