00:00:00

Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից հերքում են

17:11, 31 մայիս 2018

Հարգարժան հայրենակիցներ. Երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ: Հայտնում ենք, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Տիգրան Ուրիխանյանը հանդիսանում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ, որտեղ ներկայացված է որպես դաշինքի մաս կազմող «Ալյանս» կուսակցության վարչության անդամ: Պատգամավորն իրականացնում է դաշինքի քաղաքական կուրսը, ոչ մի առնչություն չունի գործադիր իշխանության հետ և չէր էլ կարող ունենալ: Բնականաբար պատգամավորը հրաժարական չի տվել և չի տալու, շարունակելու է ներկայացնել ժողովրդի շահը խորհրդարանում, առավել ևս չի նշանակվել որևէ այլ պաշտոնի, և մինչև արտահերթ ընտրություններ նման բան չի կարող լինել: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր