00:00:00

Ծառուկյանը միշտ պատրաստ է եղել պատկան մարմինների կողմից իրականացվելիք ստուգումներին

17:03, 31 մայիս 2018

«Տարիներ շարունակ, նախկին իշխանական կերակրատաշտակից օգտվող ակտիվիստներն ու լրատվականներն, այս օրերին, երբ պատկան մարմինները ստուգումներ են իրականացնում գործարաների շրջանում, կրկին անգամ լծվել են համաժողովրդական կոնսենսուսի պառակտման գործին: Անհարկի շահարկելով Գագիկ Ծառուկյանի անունը, իմիտացիա են ստեղծում, թե իբր կասկածներ կան, որ Ծառուկյանին պատկանող հիմնարկներում ստուգումներ չեն լինի: Նախ նշենք, որ վերջին տարիներին, «Մուլտի Գրուպ»ին պատկանող բոլոր ձեռնարկություններում ստուգումները պարբերաբար են եղել և այդ ստուգումների արդյունքում անձամբ պատկան մարմնի ղեկավարներն են հայտարարել, որ ոչ մի լուրջ խախտում չի հայտնաբերվել: Երկրորդ, վերջին 30 տարում, նմանատիպ ստուգումների ականատես չենք եղել և ոչ մի այլ գործարարի հիմնարկություններում: Այսինքն, եթե խոսվում է ստուգումներից, ապա առաջին հերթին պետք է նշել մի շարք ՀՀԿ-ամերձ և ոչ միայն գործարարների ձեռնարկությունների մասին, որոնք տարիներ շարունակ զերծ են մնացել ստուգումներից: Ամենաթարմ օրինակը, երբ ստուգումներ են իրականացվել «Մուլտի Գրուպ»-ին պատկանող հիմնարկներում, դա «Առինջ Մոլ»-ին հարկային տեռորի ենթարկելու ՊԵԿ տեսուչների բռի փորձն էր, սակայն անգամ նման խորքային ստուգումների արդյունքում պարզ դարձավ, որ կոպիտ խախտումներ չկան և չեն եղել: Դե հիմա հիշեցրեք մի դեպք, երբ խոշոր գործարարների շրջանում նման մակարդակի ստուգումներ են եղել, ասենք ավելին, բացի Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներից, նման ոչ մի տեղ չի եղել նման ստուգումներ: Եվ թվում է թե գոնե այս փաստերը պետք է զգաստացնեն այն սադրիչներին, ովքեր կոկորդները պատռելով փորձում են տպավորություն ստեղծել, թե հեղափոխությունից հետո, դեռ կան արտոնյալներ: Սակայն այս թեման էլ փակվեց Ծառուկյանի այն արժանապատիվ քայլից հետո, երբ, ինչպես հավաստիացրեցին ԲՀԿ-ական նախարաները, Ծառուկյանն անձամբ է հրահանգել իրենց, որպեսզի լիազորությունների շրջանակներում իրականացվելիք ստուգումները կրկին անգամ սկսեն իրեն պատկանող հիմնարկներից: Ինչպես միշտ, այս օրերին ևս Ծառուկյանը մտահոգվելու խնդիր չունի, նա միշտ էլ հայտարարել է, որ իր հիմնարկները ստուգվում են և միշտ պատրաստ է նմանատիպ ստուգումների, անկախ այն հանգամանքից, թե որ մարմինը և ինչ մասշտաբի ստուգումներ կիրականացնի: Հ.Գ. ՀՀԿ-ամերձ հուզված ակտիվիստների նման դրսևորումները ժողովրդական ասացվածքով կարելի է բնութագրել. «գող, սիրտը դող»»: Կարեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր