00:00:00

Միրզոյանը Լիբանանի իր գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

17:33, 24 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ համագործակցության զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը՝ երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերին համահունչ։ 

Արարատ Միրզոյանը և Յուսեֆ Ռաջին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների մանրամասներն՝ ընդգծելով դրանց հիմքում դրված հիմնարար սկզբունքները, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցությունների կյանքի կոչման միջոցով ընձեռնվելիք նոր հնարավորությունները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին: 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր