Թեհրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանն աջակցում է խաղաղությանը և կայունությանը: Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի ապագան պետք է կառուցվի համագործակցության, վստահության և փոխադարձ զարգացման վրա:
Այս համատեքստում Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, հուսով է, որ արդյունքները կլինեն երկարատև, կծառայեն որպես հիմք այս հարևան պետությունների միջև հարաբերությունների բարելավման համար»: