00:00:00

Արփինե Սարգսյանը Վաղարշապատի բաժնում է. սպասվում են պաշտոնանկություններ

16:13, 24 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այս պահին Ոստիկանության Վաղարշապատի բաժնում է։ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ Սարգսյանը տեւական ժամանակ է խորհրդակցություն է անցկացնում, որին կհաջորդեն պաշտոնանկություններ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կեսգիշերին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր: Դիմակավորված մարդասպանը կրակահերթեր արձակելով, վազելով մոտեցել է տնից նոր դուրս եկած զրուցող երեք տղամարդկանց՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին ու նրա ընկերներին։ Կրակոցներից երեքն էլ տապալվել են գետնին, սակայն դիմակավորը նաև ստուգողական կրակոցներ է արձակել։ Ո՞վ է նա, առայժմ հայտնի չէ: Համայնքապետից բացի սպանվել է նաև ընկերներից Կարեն Աբրահամյանը՝ ոստիկանության աշխատակից, իսկ Արծրուն Գալստյանը հրազենային վնասվածքով հիվանդանոցում է։ Դեպքի վայրից իրավապահները 18 պարկուճ են գտել։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր