00:00:00

«Առանց Չինաստանի Պուտինի Ռուսաստանը ոչինչ է». Զելենսկի

15:59, 24 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չինաստանին մեղադրել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու հարցում անգործության մեջ։ Նա այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 23-ին կայացած նիստում, ըստ DW-ի։

«Եթե Չինաստանն իսկապես ցանկանար, որ այս պատերազմն ավարտվեր, կարող էր ստիպել Մոսկվային դադարեցնել ներխուժումը։ Առանց Չինաստանի Պուտինի Ռուսաստանը ոչինչ է։ Բայց Չինաստանը մնում է լուռ և անտարբեր՝ խաղաղության համար գործելու փոխարեն», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները ևս մեկ երկիր է, որը կարող է ազդել Մոսկվայի վրա. «Մոսկվան վախենում է Ամերիկայից և միշտ ուշադրություն է դարձնում դրան»։ Նա հիշեցրել է, որ նույն օրը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Զելենսկու խոսքով՝ Կիևը աջակցել է հրադադարի և բանակցությունների վերաբերյալ ամերիկյան բոլոր առաջարկներին, բայց Ռուսաստանը «միշտ ասել է «ոչ» կամ փորձել է շփոթեցնել բոլորին, որպեսզի հրադադարը նույնիսկ տեղի չունենա»։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը խուսափում է ուղիղ բանակցություններից. «Այս մարդը վախենում է դեմ առ դեմ նստել Ուկրաինայի և աշխարհի հետ և բացահայտ խոստովանել, որ ինքը միայն պատերազմ է ուզում»։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչը «իրական որոշումներ կայացնողը չէ», և որ Պուտինը ինքը արտասահմանում է հայտնվում միայն «սպանության համար ավելի շատ ժամանակ շահելու համար՝ ձևացնելով, թե դիվանագիտություն է փնտրում»։

Ավելի վաղ Fox News-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել էր, որ Կիևը առաջարկել է Պուտինի հետ հանդիպում անցկացնել չեզոք երկրներում՝ Ավստրիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, Կատարում, Սաուդյան Արաբիայում կամ Ղազախստանում, սակայն Մոսկվան դեռևս չի համաձայնվել երկկողմ բանակցությունների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր